Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում գրել է,- «Սիրելի հայրենակիցներ, դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից։
Հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը։
Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ, միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը։
«Ռեինկարնացիայի» երգից հետո ոչ ՀՀԿ-ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ոչ էլ «Ռեինկարնացիայի» երգացանկը, ասեմ ավելին` ոչ էլ «Ռեինկարնացիան» է դառնում ՀՀԿ-ական։ Այլ բան է, եթե «Ռեինկարնացիան» դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է , ուրիշ բա՞ն է արել:
Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը: Իսկ արդյոք դուք ունեք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու։ Իհարկե չունեք: Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը, ևս մարդ են ու ունեն ձեզ հետ հավասար իրավունքներ ։)
Էլի շեղվեցի՞ք բուն թեմայից։ Հավանում եք, ժպտացե՛ք, անցեք առաջ, չեք հավանում, անջատե՛ք ու անցեք առաջ»: