Disney ստուդիան հայտարարել է հետազոտող Ինդիանա Ջոնսի մասին ֆրանշիզայի շարունակության թողարկման ամսաթիվը: Հինգերորդ ֆիլմի պրեմիերան նշանակված է 2019 թվականի հուլիսի 19-ին: Այդ մասին մարտի 7-ին հայտնել Է NME-ն:
Ինդիանա Ջոնսի դերսը վերստին կկատարի ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը: Որպես ռեժիսոր հանդես կգա Սթիվեն Սփիլբերգը՝ ֆրանշիզայի բոլոր նախորդ ֆիլմերի ստեղծողը:
«Ինդիանա Ջոնսը կինոյի պատմության մեծագույն հերոսներից մեկն է, և մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ կկարողանանք այն վերադարձնել էկրաններին»,-հայտարարել է Walt Disney Studios-ի նախագահ Ալան Հոռնը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, Սփիլբերգը «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասի նկարահանման աշխատանքում կներգրավի ռեժիսոր Ջորջ Լուկասին, որն ստեղծել է արկածային սագայի գլխավոր գործող անձին:
Ֆրանշիզայի չորրորդ, նախորդ ֆիլմում՝ «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգի թագավորությունը» (2008 թ.) կինոնկարում, հերոսը հանդիպում է իր առաջին սիրո հետ, որին մարմնավորում է դերասանուհի Քարեն Ալենը, և իր չափահաս որդու (Շայյա ԼաԲաֆ) հետ: