Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար լրացուցիչ զեղչ է սահմանվել
Advertisement 1000 x 90

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար լրացուցիչ զեղչ է սահմանվել

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։

Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի « Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:

Այսպիսով կլուծվեն որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերությունների խնդիրները։