Apple-ը նոր սարքերը կներկայացնի մինչև այս ամսվա վերջը: Այդ մասին գրել է MacRumors-ը՝ վկայակոչելով «վստահության արժանի» աղբյուր:
Անունը չհայտնած իրազեկչի խոսքով՝ միջոցառումը պլանավորված Է մարտի 20-ի և 24-ի միջև: Թե հատկապես ինչ սարքեր կներկայացվեն հաջորդ շաբաթ, աղբյուրը չի հայտնել:
Քանի որ ընկերությունը մինչ օրս լրագրողներին հրավիրատոմսեր չի առաքել, MacRumors-ը ենթադրում է, որ Apple-ը կարող է յոլա գնալ առանց շնորհանդեսի, ինչպես դա արդեն պատահել է 2014 թվականի մարտին: Այն ժամանակ Քուփերթինոյում գտնվող կորպորացիան հրաժարվեց միջոցառումից և պարզապես մամուլի տեղեկագրեր ուղարկեց պրոֆիլային հրատարակություններին:
Ինչպես սպասվում է, այս անգամ Apple-ը կներկայացնի iPad-ի նորացված շարքը, որի մեջ կմտնեն 12,9, 10,5, և 9,7 դյույմ անկյունագծերով պլանշետներ: Եթե հավատանք լուրերին, առաջատար սարքը կդառնա 10,5-դյույմանոց մոդելը, որը կստանա կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ և գերբարձր լուծաչափի էկրան: