Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումներից մեկը շարունակում է մնալ քննարկման առանցքում: Մադրիդի «Ռեալի» և «Բետիսի» միջև կայացած խաղի 36-րդ րոպեին գլխավոր մրցավար Մատեու Լաոսը ներեց մադրիդցիների դարպասապահ Կեյլոր Նավասին: Շատերը կարծում են, որ այս դրվագում Լաոսը միանշանակ պետք է հեռացներ Նավասին:
Անդալուզական թիմի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը հայտարարել է, որ Լաոսը խոստովանել է իրեն, որ պետք է հեռացներ Նավասին:
«Մրցավարին պարզապես չհերիքեց համարձակությունը: Նա ինձ խոստովանեց, որ տեսել է՝ ինչպես է եղել հպումը»,- նշել է Սեբալյոսը:
Սիրարփի Աղաբաբյան