Tom Ford ամերիկյան մակնիշը ներկայացրել է մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը կրում է Runway Color անվանումը: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ մարտի 16-ի մամուլի տեղեկագրում:
Շարքում տեղ են գտել կոսմետիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս մոդելավորել դիմագծերը՝ ընդգծելով դեմքի ուրվագծերը և փոխելով տեսքը: Շրթունքների և այտերի համար Shade and Illuminate պալետկաներն արդեն հայտնվել են վաճառքում:
Tom Ford բրենդը հիմնվել է ամերիկացի դիզայներ և մոդելագործ Թոմ Ֆորդի կողմից: Նա լայն ճանաչում է ստացել՝ աշխատելով Gucci և Yves Saint Laurent նորաձևության տների կրեատիվ տնօրենի պաշտոնում: Բրենդի պարֆյումերային ստորաբաժանումը մտնում է Estee Lauder կորպորացիայի մեջ: