Telegram-ում զանգեր կատարելը դառնում է ավելի հավանական: Android-ի յուրաքանչյուր օգտատեր, ով օգտագործում է հավելվածը, կարող է մոտակա ամսվա ընթացքում փորձարկել անվճար զանգերը:
Զանգելու հնարավորության բացակայությունը համարվում էր Telegram-ի հիմնական թերություններից մեկը, ինչի պատճառով շատերը նախընտրում էին Skype-ը կամ Viber-ը:
Զանգերի հնարավորությունը փորձարկելու հնարավորություն ունի ցանկացած օգտատեր, ով Android-ում օգտագործում է հավելվածի բետա տարբերակը:
Զանգերը պաշտպանված են end-to-end կոդավորմամբ, այսինքն՝ կարող եք սահմանափակել մարդկանց քանակը, ովքեր կարող են զանգահարել ձեզ:
Փորձարկելու համար պետք է բեռնել նոր բետա տարբերակը, այնուհետև կարգավորումներում ընտրել Switch Backend: Քանի որ հարթակը փորձնական է, պետք է նորից գրանցվել և խնդրել ինչ-որ մեկին զանգել ձեզ: Նույն պատճառով պահպանված չեն լինի ձեր հին կոնտակտները: Պետք է օգտվել հավելվածի առաջարկած ինֆոչաթերից (@infochat, @news_telegram, @news_telegram1, @news_telegram2, @DurovPozvonit, @piterchat):
Փորձարկողների քանակը սահմանափակ է՝ միայն 20 մասնակից: Այնպես որ, փորձարկումից հետո պետք է լքել խումբը:
Սիրարփի Աղաբաբյան