Դերասանուհի Մարիոն Կոտիյարը երկրորդ երեխան է ունեցել
Advertisement 1000 x 90

Դերասանուհի Մարիոն Կոտիյարը երկրորդ երեխան է ունեցել

Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը երկրորդ անգամ է մայրացել: 41-ամյա դերասանուհին դուստր է ունեցել: Այդ մասին People հանդեսին պատմել է նրա ներկայացուցիչը:

Կոտիյարն ու նրա ամուսինը՝ դերասան և ռեժիսոր Գիյոմ Կանեն, երեխային կոչել են Լուիզա: Մանկիկը ծնվել է մեկ շաբաթ առաջ, բայց ամուսնական զույգը դա մամուլից թաքցնում էր:

Կանեն և Կոտիյարը ծանոթացել են «Սիրահարվի՛ր ինձ, եթե համարձակվես» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանք ամուսնացել են 2007 թվականին: Դերասաններն արդեն հինգ տարեկան որդի ունեն՝ Մարսելը:

2016 թվականի սեպտեմբերին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Կոտիյարն է դարձել դերասան Բրեդ Փիթի և դերասանուհի Անջելինա Ջոլիի ամուսնալուծության պատճառը, քանի որ նա հոլիվուդյան դերասանի հետ նկարահանվում էր «Դաշնակիցները» կինոնկարում: Ֆրանսիացի դերասանուհին հերքել է այդ տեղեկատվությունը:

Մարիոն Կոտիյարը խաղացել է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Մարդասպանի հավատամքը», «Դաշնակիցները», «Մակբեթ», «Թուխ ասպետը. Լեգենդի վերածնունդը», «Կեսգիշերը Փարիզում», «Սկիզբ», «Ջոննի Դ.» և «Խոշոր ձուկ» ֆիլմերը: