Արդեն տեղեկացրել էինք, որ երգիչ Դիմա Բիլանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, սակայն երգիչը խուսափում էր իր հիվանդության մասին խոսելուց` նշելով, որ չի ցանկանում ամբողջ երկրին հայտնել իր առողջական վիճակի մասին: Սակայն օրերս Комсомольская правда-ին տված հարցազրույցի ժամանակ Բիլանն առաջին անգամ անկեղծացել է իր հիվանդության մասին:
«Ես բժիշկի դիմեցի, քանի որ մատներս անշարժանում էին։ Ես նույնիսկ չէի կարող ինքնուրույն բացել դրամապանակս կամ կոճկել վերնաշապիկիս կոճակները։ Երբ հիվանդանոց հասա՝ ինձ դժվարությամբ պառկեցրին մահճակալին, քանի որ դժոխային ցավեր ունեի։ Դրանք մեղմացնելու համար ինչ-որ բարձեր էին դնում գլխիս տակ։ Ստուգման պրոցեդուրաներն անցնելու համար պետք է մեկ ժամ անշարժ պառկեի, դա անտանելի էր։ Ես դժվարությամբ դիմացա, քանի որ ցավազրկող չէին տվել։ Այժմ ավելի լավ եմ, բժիշկներն օգնեցին ինձ։ Հանգստից կվերադառնամ ու կշարունակեմ զբաղվել իմ առողջական հարցերով»,- պատմել է Բիլանը Комсомольская правда-ին։
Այժմ Բիլանն Իսլանդիայում է ու մինչ մարտի ավարտը չի պլանավորում աշխատանքի վերադառնալ։
Հիշեցնենք, որ բժշկական ստուգումից հետո պարզվել էր, որ երգիչը երեք ճողվածք (Грыжа) ունի ողնաշարի հատվածում, որոնք սեղմում և ուժեղ ցավեր են առաջացնում