Նյու Յորքում գտնվող Oiio ստուդիան նախատեսում է կառուցել The Big Bend երկնաքերը, որի յուրահատկությունը կդառնա ոչ թե վերջինիս բարձրությունը, այլ երկարությունը: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, շենքն իրենից ներկայացնելու է երկու բարակ զուգահեռ սյուն, որոնք վերևի կետում կմիավորվեն կամարով:
Կառույցը, որը կգտնվի Կենտրոնական զբոսայգու մոտակայքում, կունենա 1230 մետր երկարություն: