«Իշխանությունը «Հաց բերողին» չի սպանել». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Իշխանությունը «Հաց բերողին» չի սպանել». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը գրում են, որ իշխանությունը սպանեց «Հաց բերողին»: Իմ կարծիքով՝ իշխանությունը «Հաց բերողին» չի սպանել, այլ ճիշտ հակառակը՝ իրենք փորձում էին պաշտպանվել Արթուր Սարգսյանից:

Արթուրի մեջ զոհ տեսնողները իրեն դրանով նվաստացնում են: «Հաց բերողը» զոհ չի եղել: Ինքն է իր ընտրությունը կատարել, ինքն է եղել նախահարձակը: Ինքն է հաց տանելով տապալել մի ողջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ծրագրերը: Ինքն է ընտրել իր ճակատագիրը և հացադուլ սկսել ու ստիպել (ոչ թե խնդրել), որ իրեն բաց թողնեն ու հասել է իր նպատակին: Ինքը երկու անգամ հաղթել է պետական համակարգին:

Սակայն դա իր համար քիչ էր: Բանտից դուրս գալով՝ ասել է, որ իր նպատակն է տապալել այս ընտրություն կոչվող միջոցառումը ու գիտակցված կերպով կատարել է իր վերջին քայլը:

Իր մահը իր գիտակցված ընտրությունն էր:
Իր մահով նա մարտահրավեր է նետել քաղաքական համակարգ համարվող (իշխանություն և ընդդիմություն կոչվող կուսակցությունները) այս ճահճին:

Բոլոր դեպքերում Արթուրը հաղթել է, մնացածը մեր ընտրությունն է` մասնակցում ենք այս ողջ կեղծիքին, թե` ոչ»: