«Հաց բերողի» հոգեհանգիստը` մարտի 21-ին, ժամը՝ 18:00-ին
Advertisement 1000 x 90

«Հաց բերողի» հոգեհանգիստը` մարտի 21-ին, ժամը՝ 18:00-ին

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը Հայաստանի ներկա վարչախումբը շարունակելով իր քինախնդիր և անբարո վերաբերմունքը Արթուր Սարգսյանի նկատմամբ, մերժել է նրա հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում:

Չնայած, ըստ կարգի կատարված ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված դիմումի պաշտոնական պատասխան չի ստացվել, այնուհանդերձ, սույն թվականի մարտի 18-ին Վիգեն Սարգսյանի այդ կապակցությամբ կատարած հայտարարությունը դրա վկայությունն է: Ազատամարտիկների պանեթեոն Եռաբլուրը հայ ժողովրդի սեփականությունն է և ոչ այս վարչախմբի: Արթուր Սարգսյանը անկասկած ոչ ուշ ապագայում իր տեղը ունենալու է հերոսների պանթեոնում, իր ընկերների կողքին:

«Հաց Բերող»-ի հոգնատանջ մարմնի վերջին հանգիստը չուշացնելու նպատակով Հանձնախումբը հայտարարում է, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152: Իսկ հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ