Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը կանգնեցվել է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով: Այս մասին ասված է Electricite de France (EDF) էներգետիկական ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Le Figaro թերթը:
«Առավոտյան ժամը մոտավորապես 06:00-ին ատոմակայանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել երկրորդ էներգաբլոկի կանգնեցմանը՝ ռեակտորի սահմաններից դուրս սարքաշղթայում ջրի արատահոսքի հայտնաբերումից հետո,- պարզաբանել են ընկերությունում: – Ջուրը հովացման սարքաշղթայում ստացվում է ծովից»:
«Իշխանությունները և միջուկային անվտանգության պատասխանատու մարմիններն արդեն իրազեկված են պատահարի մասին»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: