«Մեր երկիրը հարմար չէ երեխա ունենալու համար»
Advertisement 1000 x 90

«Մեր երկիրը հարմար չէ երեխա ունենալու համար»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ազգությամբ քրդերի հետ էի զրուցում՝ մեկի ընտանիքում 11 երեխա կար, մյուսի ընտանիքում՝ 9: Ես խորապես համոզված եմ, որ մեզանում քիչ երեխաներ ունենալու ձգտումը միայն սոցիալական պատճառ չէ, որ ունի իր հիմքում: Մեր երկիրը, այսպես ասեմ, հարմար չէ երեխա ունենալու համար՝ մանկապարտեզների թիվը քիչ է, գործատուները մի տեսակ չեն խրախուսում ֆիզարձակուրդ գնալը, 3-րդ և ավելի երեխայի համար ստացվող նպաստի չափն, իհարկե, աճել է, բայց այն չի կարելի համարել բավարար՝ երեխայի համար անհրաժեշտ գնումներ տևական ժամանակ անելու համար:

Էլ չեմ խոսում այն մասին, որ մի տեսակ տագնապ կա ապագայի հանդեպ, չհիմնավորված տագնապ: Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է հասկանան ու կամաց-կամաց լուծենք: Հայաստանում հայերի թիվը պետք է շատանա, այլընտրանք չկա»: