«Սերը միայն զգացում չէ». Սեյրան Օհանյանի կնոջ և ընտանիքի նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սերը միայն զգացում չէ». Սեյրան Օհանյանի կնոջ և ընտանիքի նոր ֆոտոշարքը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել եւ գրել է.

«Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը մեծաքանակ զորքով հարձակվում է Երուսաղեմի վրա և որպես անարգանք քրիստոնյաներին Սուրբ Հարության տաճարից գերեվարում Տիրոջ խաչափայտը: 14 տարի անց՝ 628 թ., Բյուզանդիայի Հերակլ կայսրը ետ է վերադարձնում Տիրոջ խաչափայտը և որպես հաղթության, անպարտելիության խորհրդանիշ կանգնեցում իր պատմական վայրում: Խաչի ազատագրման սրբագույն պայքարին մասնակցում է նաև հայոց զորքը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ (VII-րդ դարի հայազգի բյուզանդական զորավար):

Քրիստոնեական յուրաքանչյուր տոն ևս մեկ հիշեցում է, որ «ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է» (1 Հովհաննես 4։8)… Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է՝ իբրև փրկության ճանապարհ, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն… Սեպտեմբերի 11-ը մեր ընտանիքի համար իր ուրույն խորհուրդն ունի. այն մեր սիրո և միության օրն է:

Յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք, ապավինելով Խաչին՝ որպես հավատի, հույսի, սիրո, հաղթանակի և փրկության խորհրդանիշ, հետ կմղի իր սիրո և ընտանիքի վրա կախված յուրաքանչյուր չարիք: ԱՄԵՆ»:

14237762_708774785942454_2329667669054248484_n

14233052_708774729275793_130764565841325145_n

14317395_708774642609135_799861625126464955_n

14329922_708774702609129_4771857478356447579_n

168.am



Նման նյութեր