Պատահում է, երբ Facebook-ում հայտարարությունների եք հանդիպում, որոնք այնքան են համապատասխանում այդ պահին, որ ձեզ թվում է, թե այն կարդում է ձեր մտքերը։ Հնարավոր է՝ մոտենում է ձեր մայրիկի ծննդյան օրը, և Facebook-ը ցուցադրում է տեղական ֆլորիստների հայտարարությունները։ Facebook-ը գիտի, թե ինչն է հետաքրքրում ձեզ։ Գովազդային հայտարարություններն ընտրելու սկզբունքները կայքը վերջերս է փոխել՝ դրանք առավել հասկանալի դարձնելով օգտատերերի համար։ Ստեղծվել է նոր պորտալ, որն ընդհանուր գծերով բացատրում է, թե ինչպես է Facebook-ը գովազդ առաջարկում։ «Մենք ցանկանում ենք, որ գովազը, որը տեսնում են օգտատերերը Facebook-ում, հետաքրքիր, օգտակար և ակտուալ լինի»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը։
Ահա ինչ գիտի Facebook-ը մեր մասին
- Գտնվելու վայր
- տարիք
- սերունդ
- սեռ
- լեզու
- կրթական մակարդակ
- հետազոտության ոլորտ
- դպրոց
- ազգություն
- եկամուտ
- անշարժ գույքի տեսակ
- գլխավոր արժեքը
- անշարժ գույքի չափը
- տան տարածքի չափը
- տան կառուցման տարին
- տան անդամների կազմը
Եթե Facebook եք մտնում, այն կարողանում է տեսնել ձեր այցելած գրեթե յուրաքանչյուր կայք։
- Օգտատերերին, ովքեր հոբելյան են նշում մոտակա 30 օրերի ընթացքում։
- Օգտատերերին. ովքեր ընտանիքից կամ հայրենի տնից հեռու են գտնվում։
- Մարդկանց, ում ընկերները շուտով հոբելյան են նշելու, վերջերս նշանադրվել են կամ ամուսնացել, վերջերս տեղափոխվել են կամ նշելու են ծննդյան օրը։
- Օգտատերերին, որոնք հարաբերությունների մեջ են հեռավորության պայմաններում։
- Օգտատերերին, որոնք նոր են հարաբերություններ սկսել։
- Օգտատերերին, ովքեր նոր աշխատանք ունեն։
- Նոր նշանադրված օգտատերերին։
- Նորապսակներին։
- Օգտատերերին, ովքեր վերջերս փոխել են բնակության վայրը։
- Օգտատերերին, ովքեր շուտով նշելու են ծննդյան օրը։
- Ծնողներին։
- Ապագա ծնողներին։
- Մայրերին՝ «ըստ տեսակների» (սպորտային, նորաձև և այլն):
- Քաղաքականությամբ հետաքրքրվող օգտատերերին։
- Պահպանողականներին և լիբերալներին։
- Ընտանեկան դրությունը։
- Գործատուին։
- Արդյունաբերություն։
- Աշխատանքի անվանում։
- Աշխատավայրի տեսակը։
- Հետաքրքրություններ։
- Օգտատերերին, ովքեր մոտոցիկլետ ունեն։
- Օգտատերերին, ովքեր պլանավորում են ավտոմեքենա գնել։
- Օգտատերերին, ովքեր վերջերս ավտոմեքենա են գնել կամ աքսեսուարներ։
- Օգտարերերին, ում կարող են անհրաժեշտ լինել դետալներ կամ ծառայություններ ավտոմեքենայի համար։
- Ձեր վարած ավտոմեքենայի մակնիշը։
- Ձեր ավտոմեքենայի արտադրության տարեթիվը։
- Ավտոմեքենայի տարիքը։
- Որքան գումար կկարողանա ծախսել օգտատերը հաջորդ մեքենայի համար։
- Որտեղից կարող է գնել հաջորդ մեքենան։
- Որքան աշխատակիցներ կան ընկերությունում։
- Օգտատերերին, ովքեր փոքր բիզնես ունեն։
- Օգտատերերին, ովքեր ղեկավարներ են։
- Բարեգործական ակցիաներին մասնակցած օգտատերերին։
- Օպերացիոն համակարգ։
- Համակարգչային խաղեր խաղացող օգտատերերին։
- Օգտատերերին, ովքեր խաղերի համար ջոյստիկ ունեն։
- Օգտատերերին, ովքեր Facebook-ում «event» են ստեղծել։
- Օգտատերերին, ովքեր օգտագործել են Facebook-ի վճարման համակարգը։
- Օգտատերերին, ովքեր Facebook Payments-ի վրա սովորականից շատ գումար են ծախսել։
- Օգտատերերին, ովքեր ղեկավարում են Facebook-յան էջեր։
- Օգտատերերին, ովքեր վերջերս Facebook լուսանկար են ներբեռնել։
- Ինտերնետ-բրաուզեր։
- Էլեկտրոնային փոստ։
- Օգտագործվող տեխնոլոգիաներ։
- Ներգաղթյալներ։
- Օգտատերերին, ովքեր պատկանում են ազգային կամ կրոնական բանկի։
- Ներդրումներ կատարող օգտատերերին։
- Կրեդիտային ուղղությունների քանակը։
- Կրեդիտ քարտերից ակտիվորեն օգտվող օգտատերերին։
- Կրեդիտային քարտի տեսակը։
- Դեբետային քարտ ունեցող օգտատերերին։
- Կրեդիտ քարտում բալանսը պահող օգտատերերին։
- Ռադիո լսող օգտատերերին։
- Հեռուստատեսային շոուներ նախընտրող օգտատերերին։
- Բջջային հեռախոսներ օգտագործող օգտատերերին։
- Ինտերնետ կապի տեսակը։
- Վերջերս սմարթֆոն կամ պլանշետ գնած օգտատերերին։
- Սմարթֆոնով կամ պլանշետով համացանց մտնող օգտատերերին։
- Արժեկտրոններ օգտագործող օգտատերերին։
- Հագուստը, որը գնում է օգտատերը։
- Տարվա եղանակը, երբ օգտատերն ամենաշատ իրերն է գնում տան համար։
- Գինի, գարեջուր, այլ խմիչքներ հաճախ գնող օգտատերերին։
- Ալկոհոլ գնող օգտատերերին։
- Կոսմետիկ միջոցներ գնող օգտատերերին։
- Օգտատերերին, ովքեր դեղեր են գնում։
- Տան իրերի համար գումար ծախսող օգտատերերին։
- Երեխաների կամ ընտանի կենդանիների համար նախատեսված մթերք գնող օգտատերերին։
- Շատ հաճախ գնումներ անող ընտանիք ունեցող օգտատերերին։
- Օնլայն գնումներ անել սիրող օգտատերերին։
- Ռեստորանների տեսակները, որոնցում օգտատերը սիրում է ճաշել։
- Խանութների տեսակները, որտեղ օգտատերը գնումներ է կատարում։
- Օգտատերերին, ովքեր հետաքրքրված են ընկերություններով, որոնք առաջարկում են օնլայն ապահովագրություն, բարձրագույն կրթություն, վարկեր և այլ ծառայություններ։
- Որքան ժամանակ է օգտատերն ապրում իր տանը։
- Օգտատերերին, ովքեր շուտով կարող են փոխել բնակության վայրը։
- Օլիմպիական խաղերով, ֆուտբոլով հետաքրքրվող օգտատերերին։
- Աշխատանքի բերումով կամ հաճույքի համար հաճախ շրջագայող օգտատերերին։
- 94.Աշխատող օգտատերերին։
- Հանգստի ձևերը, որոնք նախընտրում է օգտատերը։
- Վերջերս ճանապարհորդությունից վերադարձած օգտատերերին։
- Օգտատերերին, ովքեր վերջերս օգտվել են ճանապարհորդելու համար նախատեսված ծրագրերից։
- Օգտատերերին, ովքեր գումար հավաքելով են տուն գնել։
168.am