Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, գրում է.
«Հարգելի Արփինե Հովհաննիսյան
Այն, որ elections.am կայքում տեղադրված են մարդկանց անուն-ազգանունները ու տան հասցեն լռում եմ, այն որ այսօր մատնահետքներ ենք թողնում չգիտես ում համար և որտեղ է դա կուտակվում և ով կարող է դրանից օգտվի, դա էլ կլռեմ, բայց ով է իրավունք տվել ընտրություններից հետո հրապարակել իմ կամ որևէ այլ մարդու անձնական ստորագրությունը :
Մի՞թե այդ փոփոխությունն ընդունելուց ոչ մեկ չի բարձրացրել անձնական տվյալների պահպանության հարցը:
Մ՞իթե չէր կարելի ավելի լայն հանրային քննարկում անցկացնել:
Հասկանում եմ, ժողովրդավարություն, ֆլան-ֆստան, բայց այսքան կարելի է ներխուժել քաղաքացու անձնական տարածք:
Հորդորում եմ կամ չհրապարակել ստորագրությունների հատվածը՝ ում որ պետք է, թող գնա ստուգի, կամ մաքսիմալ լղոզել և փաքրացնել ստորագրությունների հրապարակվող չափը, մինչև օրենքի մեջ համապատասխան փոփոխությունը մտցնելը»: