«Ուղեցույց ռեյտինգայինով ընտրվելու ցանկություն ունեցող պռադվինուտի մարդկանց համար». Տիգրան Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Ուղեցույց ռեյտինգայինով ընտրվելու ցանկություն ունեցող պռադվինուտի մարդկանց համար». Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը Facebook-յան իր էջում գրում է.

«ա. Միշտ հիշեք, որ ձեր և դիմացի շենքի հարևանները ծախված ու տգետ պոռնիկներ ու բիդլոներ չեն: Մարդ են: Չարչարվում են, բզբզում են, ապրում են: Միգուցե Կաֆկայից կուրսի չեն, բայց մարդ են :

բ. Առևտրի մի մասը կատարեք ձեր շենքի մոտակայքում գտնվող խանութներից, այնպես արեք, որ վաճառողները հիշեն ձեր դեմքը ու անունը, ժպտացեք իրենց, մեկ-մեկ տասը կամ քսան դրամ սդաչի մի վերցրեք:

գ. Եթե շենքում ունեք տաքսի քշող հարևան, կամ մոտակայքում ունեք տաքսի սերվիս, մեկ-մեկ պատվիրեք իրենցից մեքենաներ, մեքենա նստելուց վարորդին մի արհամարեք, զրուցեք իր հետ:
Նույնը վերաբերվում է վարսավիրանոցին, կաֆեին և այլ հանրային սպասարկման օբյեկտին:

դ. Հարևանություն արեք: Մեկ-մեկ բակ իջեք, նստեք, մի-մի բաժակ գարեջուր կամ սւորճ խմեք, Նոր Տարուն գոնե բոլորին տեսնելուց շնորհավորեք: Եթե երեխաներ ունեք, այնպես արեք, որ իրենք մասնակից լինեն բակային բոլոր խաղերին, ընկերություն անեն բակի այլ երեխաների հետ, դուք էլ ծնողներին գոնե անունով ու դեմքով հիշեք:

ե. Մանկապարտեզի ու դպրոցի աշխատողների հետ լավ, մարդկային հարաբերություններ ունեցեք: Ծնողական ժողովների ժամանակ ձեզ վերին արտի ցորեն արիստոկռատի պես մի պահեք: Ժողովների ավարտից հետո, ոտներդ կախ գցեք, մի տաս րոպե զրուցեք ուրիշների ծնողների հետ:

Շատ բան կա գրելու: Բայց հիմնականաը կրկնում եմ, եթե ուզում ես ընտրվես, քո կողքիններից սկսի: Իրենք Մարդ են:

Ու իրենց վերաբերվի որպես մարդու, իրենց բոլոր մինուսներով հանդերձ:

Որ ընտրության գնալուց, գոնե իմանան քեզ դեմքով, անունով ու լավ, բարի հիշողությամբ: Հայ մարդը շատ դեպքերում խաթրով ա առաջնորդվում: Այնպես արա, որ այդ օրը խաթրը դու դառնաս:

Ֆեյսբուքիդ լայքերին չխաբնվես, մի մասը ֆեյք ա, մի մասը դրսից ա, մի մասն էլ քո տարածքից չի: Տակի մնացածի վրա հույսդ մի դիր :

Հա: Ու սկսի հիմա: Որ գոնե չորս տարուց մի բան ստացվի»:



Նման նյութեր