«2 օրը մեկ հաստափոր տղամարդիկ ջիփերով գալիս, լցվում են դպրոց, դասերը խանգարում»․ Արթիկի 4-րդ դպրոցում լարված վիճակ է. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«2 օրը մեկ հաստափոր տղամարդիկ ջիփերով գալիս, լցվում են դպրոց, դասերը խանգարում»․ Արթիկի 4-րդ դպրոցում լարված վիճակ է. aravot.am

Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցում տևական ժամանակ է լարված վիճակ է․ այսօր ոտքի էին կանգնել դպրոցի կոլեկտիվը, աշակերտները ու նրանց ծնողները՝ պահանջելով չփակել իրենց կրթօջախը ու այն կարի գործարանի չվերածել։

Բանն այն է, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ Արթիկում հիմնվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան, որը մտադրված են տեղակայել թիվ 4 դպրոցի շենքում։ Այն մոտ 400 աշխատատեղ է ստեղծելու Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար։

Դպրոցի անձնակազմը, սակայն դեմ է, որ Արթիկի կենտրոնական հատվածում գտնվող իրենց կրթօջախը տանեն քաղաքի ծայրամաս, միավորեն մեկ այլ դպրոցի հետ, իրենց բառերով ասած՝ քանդեն ու քայքայեն այն։ Ըստ նրանց, կարի ֆաբրիկայի համար այլ հարմարավետ տեղեր կան քաղաքում։

«Արթիկի քաղաքապետը սխալ տեղեկատվություն է ներկայացրել պատկան մարմիններին, թե դպրոցը թերբեռնված է, այստեղ աշակերտների թիվը 140 է, մինչդեռ ամենուր ներկայացնում են, թե 90 է։ Բացի այդ, մեր դպրոցը բավական նորմալ պայմաններում է, եթե մի հատ կոսմետիկ վերանորոգում լինի, մեր դպրոցը շատ հարմարավետ կդառնա։ Մենք չգիտենք էլ մեր դպրոցն ուր են ուզում տանել, կոնկրետ առաջարկ էլ չենք ունեցել։ Երեկ եղել է ավագանու նիստ, ասել են, թե մայիսից, երբ ավարտվի ուսումնական պրոցեսը, սկսելու են շինարարական աշխատանքներ մեր դպրոցում տեքստիլ արդյունաբերություն հիմնելու համար։ Իսկ թե ուսուցիչները, այսքան աշակերտները ո՞ւր են գնալու, ոչ մեկը տեղյակ չէ։ Մենք բողոքում ենք, մեր դպրոցը Արթիկի կենտրոնում է, թաղային դպրոց է, մեր քաղաքում չկա տրանսպորտ, էդքան աշակերտները ոտքով ո՞ւր պիտի գնան դասի, գիտեք թե ձմեռն էլ ինչքան խստաշունչ է։ Ի՞նչն է ստիպել, որ հիմնական դպրոցի երեխեքը կիլոմետրեր կտրեն, գնան ուրիշ դպրոց, երբ Արթիկում կան ուրիշ, շատ ավելի հարմարավետ տարածքներ գործարան հիմնելու համար»,- ասում էին ուսուցիչները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am