Երևանում գրավատներից մեկում ավազակային հարձակում կատարած կասկածյալները հայտնաբերվել են
Advertisement 1000 x 90

Երևանում գրավատներից մեկում ավազակային հարձակում կատարած կասկածյալները հայտնաբերվել են

Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին: Այնուհետև հայտնաբերվել է Արմեն Ն.-ն:
Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն: Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն: