Cluber.com.am կայքը ներկայացրել է հնդկական յակի ցեղի շաման դոն Խուանի մտքերը:
1. Վարվիր այնպես, ասես այս ամենը երազ է: Վստահ գործիր և արդարացումներ մի փնտրիր:
2. Շատ մի բացատրիր: Երբ բացատրում ես, թե ինչու կարող ես անել այս կամ այն բանը, իրականում ներողություն ես խնդրում քո թերությունների համար՝ հույս ունենալով, որ քեզ լսողները բարի կլինեն և կներեն դրանք:
3. Կյանքից առավելագույնը ստանալու համար մարդ պետք է կարողանա փոխվել: Ամենադժվարը փոխվել մտադրվելն է:
4. Ես երբեք չեմ բարկանում որևէ մեկի վրա: Ոչ ոք չի կարող այնպիսի բան անել, որ արժանի լինի իմ այդպիսի ռեակցիային: Մարդկանց վրա բարկանում ես, երբ կարծում ես, որ նրանց արարքները կարևոր են: Նման բան ես վաղուց չեմ զգում:
5. Դու միշտ պետք է հիշես, որ ճանապարհն ընդամենը ճանապարհ է: Եթե զգում ես, որ պետք չէ գնալ այդ ճանապարհով, լքիր այն:
6. Եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես:
7. Մարդկանց մեծ մասին խանգարողը ներքին երկխոսությունն է: Երբ մարդը սովորի այն կանգնեցնել, ամեն ինչ հնարավոր կդառնա: Ամենաանհավանական ծրագրերն իրականանալի են դառնում:
8. Որպես կանոն՝ մարդիկ իրենց հաշիվ չեն տալիս, որ ցանկացած պահի կարող են իրենց կյանքից հանել ամենը, ինչ հնարավոր է: Ցանկացած պահի: Վայրկենական:
9. Միակ խելամիտ խորհրդատուն, որ ունենք, մահն է: Ամեն անգամ, երբ զգում ես, որ ամեն ինչ վատ է դասավորվում, և դու տապալման եզրին ես, շրջվիր և մահիդ հարցրու՝ արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ:
10. Ամեն մեկը գնում է իր ճանապարհով: Եթե հաճույքով ես անցնում ճանապարհը, նշանակում է՝ դա քո ճանապարհն է: Եթե վատ ես զգում, ամեն պահի կարող ես փոխել այն, որքան էլ հեռու գնացած լինես: Եվ դա ճիշտ կլինի:
11. Մեզնից պահանջվում է մեր ամբողջ ժամանակը և էներգիան՝ մեր մեջ հիմարությունը հաղթահարելու համար:
12. Մեզանից յուրաքանչյուրն ինքն է իրեն կամ դժբախտ, կամ երջանիկ դարձնում: Աշխատանքի ծավալը թե առաջին, թե երկրորդ դեպքում նույնն է:
13. Գիտակ մարդ դառնալու համար պետք է պայքարող լինել և ոչ թե՝ նվնվացող երեխա: Պայքարել՝ չհանձնվելով, չբողոքելով, չշեղվելով, պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքը չեք տեսել: Եվ այս ամենը նրա համար է, որպեսզի հասկանաք, որ աշխարհում չկա որևէ բան, որ նշանակություն ունի:
14. Այն, ինչ անում ես այս պահին, կարող է դառնալ քո վերջին քայլն այս աշխարհում: Աշխարհում չկա ուժ, որ կարող է երաշխավորել, որ ևս մեկ րոպե կապրես:
168.am