ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Էյվոնդեյլ քաղաքի դեպարտամենտի ոստիկանները ծառայության են վերցրել մողեսի: Այս մասին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են Facebook սոցիալական ցանցի իրենց էջում:
Այրո անունով մորուքավոր ագաման երդում է տվել և ոստիկանական նշան ստացել ապրիլի 14-ին: Սողունն Արիզոնայի դեպարտամենտում է հայտնվել 2016 թվականի ապրիլին, որպեսզի հոտով հայտնաբերի որոշ տեսակի թմրանյութեր:
Փորձագետների կարծիքով՝ այս մողեսները սուր հոտառություն ունեն և կարող են արգելված նյութերի որոնումներում օգնել ավելի լավ, քան կինոլոգիական ծառայության շները: