Տղամարդու համար կինը ստեղծագործական կյանքի աղբյուր է:
Պետք չէ նկատի ունենալ միայն ինտիմ կյանքը: Հայացքի, հպման, քաղցր խոսքի միջոցով, կինը կարողանում է լիցքավորել և տրամադրել տղամարդուն:
Սերը՝ հատուկ բանալի է, որի օգնությամբ կինը բացահայտում է տղամարդու տաղանդները:
Բնությունը կնոջը օժտել է սիրո աղբյուր լինելու էներգիայով: Եվ եթե այդ ընթացքը դանդաղում է, բնությունը սկսում է քայքայել կնոջ օրգանիզմը: Ամեն բան սկսում է նյարդային համակարգից, հետո հերթը հասնում է երիկամներին, կանացի օրգաններին: Էներգիայի ավելցուկը հաճախ գիրացնում է կանանց: Սակայն բնական պահանջը, էներգիայի ազատ տրամադրումն է տղամարդուն:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց էներգիայի հիմնական հունը՝ ուշադրությունն է: Կինը պետք է զգա, որ անտեսված չէ, իսկ դա կնոջը լիցքավորում է ավելի շատ: Սովորական ուշադրությունը նրան կմղի սխրանքների:
Ապացուցվել է, որ հայացքը կարող է ահռելի էներգիա հաղորդել: Սևեռուն հայացքը մոգական է:
Արվեստի շատ ստեղծագործություններ կարելի է համարել բուժիչ, քանի որ նրանք արտացոլում են սևեռուն հայացք, միտք, ցանկություն, և դրանով կարողանում են շատերին օգնել:
mirkrasoty.life
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը