Առաջին անգամ Շվիթցերը մարաթոնին մասնակցել է 1967 թվականին և այդ ժամանակից ի վեր մրցատարածությունն անցել է ինն անգամ: Այն ժամանակ նա եղել է միակ կինը, որը մասնակցել է մրցմանը: Այժմ, 70 տարեկանում, նա մարաթոնը վազել է չորս ժամ 44 րոպե 31 վայրկյանում:
«Ես վերջնագծին հասա, ճիշտ ինչպես 50 տարի առաջ: Մենք այստեղ ենք, որպեսզի փոխենք կանանց կյանքը: Պատկերացրեք՝ ի՜նչ կլինի 50 տարի հետո»,- գրել է մարզուհին իր Facebook-ում:
Իր կյանքի ընթացքում Քաթրին Շվիթցերը վազել է ընդհանուր առմամբ 40 մարաթոներում: