Հայաստանի դիրքորոշումը Ագրամունտի նկատմամբ պետք է լինի հստակ և կոշտ
Advertisement 1000 x 90

Հայաստանի դիրքորոշումը Ագրամունտի նկատմամբ պետք է լինի հստակ և կոշտ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

«Լավ լուրերով սկսվեց օրը Ստրասբուրգից…

ԵԽԽՎ հերթական նստաշրջանի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով ԵԽԽՎ նախագահ, Ադրբեջանի մեծ բարեկամ և Իլհամ Ալիևի մտերիմ ընկեր Պեդրո Ագրամունտը փախել է… Ոչ միայն ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ, այլև նույն Ագրամունտի հարազատ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) շատ ներկայացուցիչներ պահանջում են սույն իսպանացի կաշառակեր պատգամավորից վայր դնել ԵԽԽՎ նախագահի լիազորությունները և լքել կուսակցության շարքերը… Սակայն Ագրամունտը որոշել է դեռ փախուստի մեջ մնալ, հույս ունենալով, որ մինչև վաղը ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք իր գործունեության վերաբերյալ քննարկումները ինչ-որ հարցեր լուծել…

Հիշեցնեմ,որ այս տխրահռչակը դեռ վաղուց է համագործակցում Ադրբեջանի բռնապետի վարչակարգի հետ և չնայած այդ համագործակցության մասին եղած բազմաթիվ ապացույցների ԵԺԿ-ն ավելի լավ թեկնածու չգտավ և 2016 թ-ի հունվարի 25-ին սրա թեկնածությունն առաջարկեց որպես ԵԽԽՎ նախագահ… Այս մեկ տարվա մեջ Ագրամունտն էլ ավելի է սաստկացրել իր հակահայկական քաղաքականությունը,որն ի ցույց է դրել բազմաթիվ անգամ… Դեռ 2013 թ-ի հունվարին European Stability Initiative (ESI) անկախ եվրոպական վերլուծական կենտրոնը խայտառակ բացահայտումներ էր արել Ագրամունտի և Ադրբեջանի իշխանությունների միջև համագործակցության մասին, որի արդյունքում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին զեկույց պատրաստող Ագրամունտն ամեն ինչ արեց, որ այդ զեկույցում Ալիևի հասցեին ոչ մի քննադատություն չհնչի… ESI-ն բացահայտել էր Ագրամունտի և Ադրբեջանի միջև բոլոր կոռուպցիոն սխեմաները և պահանջել էր ԵԺԿ-ից հետ կանչել իրենց կուսակցին ԵԽԽՎ-ից…Սակայն Ագրամունտը և նրան պաշտպանողները կարողացան ծածկադմփոցի անել այդ խայտառակ փաստերը…

Դառնալով ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը չի թաքցնում,որ բավաական թանկարժեք պատվեր ունի Մոսկվայից՝հետ վերադարձնել ՌԴ պատվիրակությանը ԵԽԽՎ… Իսկ վերջերս էլ ռուսաստանցիների հետ Սիրիա մեկնելու և նախագահ Ասադի հետ հանդիպելու տեղեկությունը բացահայտվելուց հետո Ագրամունտն ավելի լավ բան չհնարելով ասել է,որ ինքը սխալ է կատարել,որ մեկնել է Սիրիա և որ նրան ռուսները խաբել են և տարել են Ասադի հետ հանդիպման…

Նշեմ, որ հենց այս փաստն է իրարանցման և Ագրամունտի փախուստի պատճառ դարձել…

Ինձ հետաքրքրում է հայկական պատվիրակության դիրքորոշումն Ագրամունտի ԵԽԽՎ նախագահ մնալու վերաբերյալ… Համոզված եմ, որ Մոսկվայից զանգեր կլինեն, որոնց հեղինակները կփորձեն համոզել մեր իշխանություններին չեզոք դիրք գրավել վաղը ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք քննարկումների ժամանակ… Հայաստանը ՊԵՏՔ է մերժի Մոսկվայի այդ խնդրանքը, քանի որ այն հակասում է մեր ազգային ՇԱՀԵՐԻՆ… Ագրամունտը հայերի և Հայաստանի ԹՇՆԱՄԻՆ է…

Ընդհակառակը,հայկական պատվիրակությունը պետք է շատ մեծ ակտիվություն դրսևորի և ևս մեկ անգամ բացահայտի Ագրամունտի իրական ՈՎ լինելը…

Մեր պատգամավորները նաև պետք ակտիվ համագործակցեն Ուկրաինայի պատվիրակներ՝ Գոնչարենկոյի, Բերյոզայի, Եմեցի, Գերաշչենկոյի և այլ երկրների պատգամավորների հետ… Մենք պետք է առաջնորդվենք՝ «Չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր» կարգախոսով և այս հարցում ակտիվ համագործակցենք հակաագրամունտյան դիրքորոշում ունեցող բոլոր պատգամավորների հետ, քանի որ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից գնված երեսփոխանները ևս ակտիվ են լինելու՝ պաշտպանելով իրենց «համադասարանցուն»…

Մոսկվան մեր բարեկամն է,սակայն մեր շահերից է տեսնել նույն Բաքվի և ինչպես արդեն նաև պարզ է Մոսկվայի կողմից կաշառված Ագրամունտի գահընկեց լինելը…

Սպասում ենք վաղվան…

Հ.Գ.Այս պահի դրությամբ, չնայած Ագրամունտը հայտարարել է,որ ինքնակամ հրաժարական չի տալու,դեռ փախած է… ԵԽԽՎ-ում ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն իր facebook-յան էջում գրառում է կատարել և տեղեկացնում է, որ ԵԽԽՎ-ն ընդմիջումից հետո շարունակնում է իր աշխատանքները,իսկ նիստերը վարում է բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը…»:



Նման նյութեր