Քաղցրահամ ջրի ստորգետնյա հորատումը լիցենզիայից կազատվի
Advertisement 1000 x 90

Քաղցրահամ ջրի ստորգետնյա հորատումը լիցենզիայից կազատվի

ՀՀ կառավարության որոշմամբ խմելու՝ քաղցրահամ ջրի ստորգետնյա հորատումը լիցենզիայից կազատվի: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ նախկինում նման գործունեության ծավալման համար պահանջվում էր լիցենզիա, որը փաստացի չէր տրվում (դրա համար օրենքին կցված չէին անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտեր): «Այժմ այն կփոխարինվի տեղեկացմամբ»,- ասաց նա:

Այսուհանդերձ, յուրաքանչյուր հորի համար նախկինի պես անհրաժեշտ է ստանալ Բնապահպանության նախարարության թույլտվությունը, հաշվի առնելով, թե ընկերությունն ինչ խորությամբ է ցանկանում հորատում կատարել, և արդյոք տվյալ տեղանքում ստորգետնյա ջուրը կբավականացնի: