ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում (այսպես կոչված՝ առաջին ալիքի երկրներ) սկսվում են Apple-ի նոր սմարթֆոնի վաճառքները: iPhon 7-ի եւ iPhone Plus-ի գները մեկնարկում են համապատասխանաբար 649 դոլարից եւ 769 դոլարից:
Նորույթի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկոյում: Ապարատն արտաքուստ շատ չի փոխվել, սակայն Apple-ն ավելացրել է նոր գույն՝ Jet Black (փայլուն սեւ):
Տեխնոլոգիական հանդերձման տեսակետից հանգուցային փոփոխությունն ականջակալների համար ավանդական հարակցիչի բացակայությունն է: Անշուշտ, սմարթֆոններն ունեն ավելի արդիական պրոցեսորներ եւ տարողունակ կուտակիչներ:
ԱՄՆ-ում նախնական պատվերի համար iPhone 7-ը մատչելի է դարձել տակավին սեպտեմբերի 9-ին: Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, որոշ վերափոխակներ սպառվել են արդեն այդ փուլում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: