Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Advertisement 1000 x 90

Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով այս օրերին Հայաստանում է Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:

Այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դինա Մայրեդը եղավ նաև թանգարան-ինստիտուտում, որտեղ նրան ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, որից հետո գրառում կատարեց թանգարան- ինստիտուտի հուշամատյանում:

«Որպես ոչ-քաղաքական գործիչ, այլ ընդհակառակը՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի ջատագով, որը ինձ դարձնում է դերակատար կյանքեր փրկելու գործում՝ այցելելով Ցեղասպանության թանգարան, հիշում եմ պատերազմական բոլոր վայրագությունները, որտեղ էլ դրանք տեղի ունեցած լինեն…»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա գրառման մեջ՝ նաև հիշատակելով աշխարհի տարբեր կողմերում ներկա բռնությունները  քաղաքացիական բնակչության դեմ, որոնց հիմնական զոհերը կանայք են, երեխաները, մշակութային ժառանգությունը: Նա այդ ամե նի դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու անհրաժեշտություն է տեսնում:

 



Նման նյութեր