Ելքի վիզա կամ կլոր կնիք. ի՞նչ ժամկետում է իրականացվում. Մնացական Բիչախչյան
Advertisement 1000 x 90

Ելքի վիզա կամ կլոր կնիք. ի՞նչ ժամկետում է իրականացվում. Մնացական Բիչախչյան

Իրազեկում

Ինչ շամկետում է իրականացվում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության շամկետի մասին նշումը (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա կամ կլոր կնիք)

ՀՀ ոստիկանության պետի 2008 թվականի օգոստոսի 15-ի թիվ 12-Ն հրամանի համաձայն, եթե ներկայացված փաստաթղթերը պատշաճ են, ապա օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես:

Նշված գործողությունը մերժվում է, եթե անձը գտնվում է հետախուզման մեջ:

Պրակտիկան ցույց է տվել, որ աշխատաքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով նաև, նշված գործողությունը հնարավոր է իրականացնել 30-40 րոպեյվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից գտնվում է հետախուզման մեջ (նշված դեպքում իրականացվում է լրացուցիչ աշխատանք՝ վերադասության կարգով զեկուցելու արդյունքում բազայում ժամանակավոր վերացվում է տեխնիկական արգելքը, որպեսզի հնարավոր լինի շարունակել գործողությունը):

Անհրաժշտ է ընդունել ի գիտություն

Եթե քաղաքացու կողմից ներկայացված փաստաթղթերը ամբողջական են, նա որպես պարտապան ԴԱՀԿ ծառայության կողմից չի գտնվում հետախուզման մեջ և անձնագրային ծառայության կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը առաջարկվում է կատարել դիմելուց հետո հաջորդ օրը, քաղաքացին իրավունք ունի պահանջելու գրավոր հիմնավորում և բողոքարկել վերադասության կարգով: