Հյուրանոցից պոկված սալիկները վնասել են մարդկանց
Advertisement 1000 x 90

Հյուրանոցից պոկված սալիկները վնասել են մարդկանց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 30-ին, ժամը 18:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցի արտաքին պատի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ երեսպատման սալիկները (1,2 քմ) պոկվել և ընկել են կայանված «Mercedes Vito» մակնիշի 51 VV 999 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Դ. Օ.) և մոտակայքով անցնող 1990 թ. ծնված Ջ. Ե.-ի վրա. կան սալիկների թուլացած հատվածներ (1 քմ):

Ջ. Ե.-ն հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը: