Միջպետական ճանապարհը և ադրբեջանական գերեզմանատունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միջպետական ճանապարհը և ադրբեջանական գերեզմանատունը

Լուսին Դավթյանը շատերին հայտնի է իբրև լուսանկարիչ, ով իր գեղեցիկ բնապատկերները ստանում է ընտանեկան ճամփորդությունների ժամանակ: Կիրակնօրյա ուղևորության մասին նա գրել է Facebook-յան իր էջում:

«Ամուսնուս քրոջ աղջիկը մեզ հյուր էր եկել: Որոշեցինք ճամփա դուրս գալ և Մակարավանքը ցույց տալ: Ծրագրում նաև Մորո-Ձորոն էր: Այս երկու եկեղեցիները գտնվում են Իջևանի մերձակայքում: Հասանք Դիլիջան: Այստեղից ճանապարհը… վերջացավ: Մի քանի լրատվամիջոց արդեն տեղեկացրել էին, որ ճանապարհը վատն է, մարդիկ բողոքում են, բայց երբ քո աչքով ես տեսնում… Մի կերպ հասանք Իջևան, իսկ երեխաների գլխապտույտն ու սրտխառնոցը ստիպեցին հրաժարվել ճանապարհը շարունակելուց: Եվ սա միջպետական ճանապարհ է (տես նաև՝ aniarc.am):

Ստիպված էինք երեխաներին տեղում զբաղեցնել: Գեղեցիկ Իջևանից մնացել են միայն մի քանի քանդակ, վարար գետը, եղևնիները և մերձարևադարձային բույսերի նմուշները… ու փոսեր, փոսեր, սողանք…

Ետդարձին նախընտրեցինք Գոշ-Ճամբարակ- Սևան-Երևան երթուղին: Ավելի լավ էր 50 կմ ավել քշել, բայց այդ փոսերից խուսափել: Ճանապարհն անհամեմատ լավն էր:

Իսկ ճանապարհին… անցնում էինք Այգուտ գյուղով: Նորից սողանք, նորից անմխիթար հատված… և նկատեցինք գերեզմանաքարեր: Պարզվեց ադրբեջանական հուշաքարեր են: Դրանց միակ «ջարդարարը» սողանքն էր:

Ուզում եմ բոլորը տեսնեն, որ հայ մարդը չի քանդում ուրիշի գերեզմանը, իսկ բնությունը ազգություն չի ճանաչում…»:



Նման նյութեր