Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր Facebook-ում երկու լուսանկար է հրապարակել, մակագրելով.
«Ձախ կողմում 19-րդ դարի վերջին կառուցված Կալինինգրադի մի ճանապարհ է, որը գերմանացի գերիները վերանորոգել են երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մյուս նկարում Դիլիջան-Իջևան ճանապարհն է, որը վերանորոգվել է… մեկ տարի առաջ: Այսինքն պետք է ոչ թե երկար-բարակ հաշվարկ անել, թե ինչքան են մերոնք «համփ» անում ճանապարհների վերանորոգման ժամանակ, այլ մտածել, թե ոնց անել, որ Գերմանիայի հետ պատերազմի բռնվենք ու ահագին գերի վերցնենք..)) »: