«Դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ»
Advertisement 1000 x 90

«Դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ»

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք` հայերս, դարձել ենք քցված, քցող, քցելու գործում հմտացած ու վարպետացած ազգ, և հավանաբար պետք է մեզ ի վերջո գնահատեն ու գրանցեն Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:

Քցում ենք բիզնեսում, քաղաքականության, գումարային, մարդկային հարաբերություններում: Քցում ենք ամենուր, ամեն տեղ, ամեն ինչում, ում պատահի, ինչպես պատահի` նույնիսկ հարազատներին ու ընկերներին…

Քցում, խաբում ենք նույնիսկ մարդկային ամենասովորական հարաբերություններում: Խաբում աչքերի մեջ նայելով և նույնիսկ հետո հպարտանում, գլուխ գովում` հիշելով հարիֆին…

Մի խոսքով՝ ուրիշ ենք` տաղանդավոր, հնարամիտ, շուստրի… Կարճ ասած, հին ու համաշխարհային, համը հանած ազգ ենք…»: