Որքան է կազմել Եվրատեսիլյան մեր պատվիրակության այցը Ուկրաինա. Անկախ Հայաստան
Advertisement 1000 x 90

Որքան է կազմել Եվրատեսիլյան մեր պատվիրակության այցը Ուկրաինա. Անկախ Հայաստան

Ankakh Hayastan-ի Facebook-յան գրառումը:

Որքան է կազմել Եվրատեսիլյան մեր պատվիրակության այցը Ուկրաինա։

Որոշեցի մի պահ հաշվել, թե պետությունը ինչքան ծախս է անում մեկ բարոյական հաղթանակի համար։

Ուրեմը սենց՝ ըստ նկարի, պատվիրակության կազմում 12 մարդ է։

Մի քիչ բզբզացել եմ ու պարզել, որ Երևան-Կիև-Երևան տոմսի արժեքը, միջինում 280 դոլլար է։

Այսինքն 5600$ միջինում կազմել է պատվիրակության ավիտոմսերի արժեքը։

Ըստ՝ booking.com հայտնի կայքի, 3 աստղանի քիչ թե շատ լավ հյուրանոցը ուկրաինական հյուրանոցը 2 մեծահասակի համար (5 оր) մոտավոր 500 դոլլար է /ստացվում է օրը մոտ 50 դոլլար մեկ հոգին/, այսինքն ստացվում է, որ մոտ 3000 դոլլար հյուրանոցի փող՝ ամենաքիչը։

Ընդհանուր դարձավ, որ 8600 դոլլար արդեն ծախսել են։

Եթե մինիմալով հաշվենք, որ ամեն մեկը օրական սնվելու համար 30 դոլլար օրապահիկ կստանա, ստացվում է մոտավոր 1800 դոլլար կտրվի պատվիրակության սնվելու համար։

Էլ չեմ հաշվում նվերները, որ ստեղից տարել են, տրանսպորտի ծախսերը, քսվել, ֆենվել ու տենց լիքը բաներ։

Այսինքն գնալ, գալու, ապրել ու ուտելու համար արդեն իսկ ծախսվել է 5600+3000+1800$, մոտ 10 000$, կամ 4 միլիոն 800 հազար։

Հիշեցում. սա առաջին անհրաժեշտության մինիմալ հաշվարկներն են ու առանց որևէ կողմնակի հաշվարկի։

Ստացվում է, որ մեր մեկ բարոյական հաղթանակը մինիմում կազմում է 10 հազար դոլլար, որը վճարվում է հարկերից։ Արժե՞…



Նման նյութեր