«Հենոն առաջին խաղակեսում լավ խաղաց, բայց երկրորդում կաշկանդված էր… Տեսնաս Մռմուռն էլի ինչ էր ասել հանդերձարանում»
Advertisement 1000 x 90

«Հենոն առաջին խաղակեսում լավ խաղաց, բայց երկրորդում կաշկանդված էր… Տեսնաս Մռմուռն էլի ինչ էր ասել հանդերձարանում»

Մեսրոպ Հարութունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենոն առաջին խաղակեսում լավ խաղաց, բայց երկրորդում կաշկանդված էր… Տեսնաս Մռմուռն էլի ինչ էր ասել հանդերձարանում:

Ռեշֆորդը, ճիշտ է, լավ գոլ խփեց, բայց էդ տղան մեծ ֆուտբոլիստ չի դառնա, եթե չսովորի դաշտը տեսնել ու փոխանցումներ կատարել… Չի անում… Պահերից մեկում Հենոն ավելի լավ դիրքում էր, բայց Ռեշը հարվածեց, չփոխանցեց Հենոյին…
Պոգբան էլ առաջինում լավն էր, երկրորդում էլի կաշկանդված:

Ինձ թվում է ընդմիջմանը Ժոզեն ասել էր հերիք է, վերադառնում ենք մեր պաշտպանական տակտիկային, դրա համար էլ Հենոն ու Պոգբան խամրեցին:

Դե իսկ բելգիական գանգրահեր ուղտին ընդհանրապես ինչու են խաղացնում, չեմ հասկանում»:



Նման նյութեր