Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտքը կտրվել է. Armtimes.com
Advertisement 1000 x 90

Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտքը կտրվել է. Armtimes.com

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզում երեկ՝ մայիսի 4-ին ականի պայթյունի հետեւանքով  զինվորական է վիրավորվել:  Armtimes.com-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը նշել է, որ Կամոյի Սահակյանի ոտքը կտրվել է: «Ոտքի վիրավորոմ է ստացել, 1 ոտքը կտրվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նորմալ է վիճակը»,- ասել է Բաղմանյանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ 1969 թվականին ծնված զինվորականն ամուսնացած է, ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա: Նրանք ուսանողներ են:

Հիշեցենք, որ ավելի վաղ  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ զինվորականի վիճակը ծանր է և նա տեղափոխվել է Բերդի հոսպիտալ: