Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմը» հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել. բոլոր գործող բաժանորդներին, ովքեր օգտվում են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից կամ ընկերության փաթեթային առաջարկներից, մայիս 8-ին և 9-ին կտրամադրվի 60 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերի համար։
Ինչպես տեղեկացրին «Ռոստելեկոմ»-ի լրատվական ծառայությունից, հարցերի և այլ մանրամասների համար բաժանորդները կարող են զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով։