Իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը իր Facebook-յան էջում գրել է.
«Վերջին շրջանում համացանցում մեծ աժիոտաժ առաջացրեց Տուրիզմի զարգացման հայկական հիմնադրամի կազմակերպած Հայկական կոնյակի փառատոնը, հայտնվեցին մարդիկ, որոնք իրենց հռչակեցին Կոնյակի փառատոնի մեսսիա, գաղափարական առաջնորդ ու մեղադրեցին Հիմնադրամին գաղափարը գողանալու մեջ։ Մի կողմ թողնելով ինձ համար անհասկանալի «գաղափարի հեղինակ» բառակապակցությունը, փորձեմ ներկայացնել իրականությունը։
Ծագումով անհայտ և բնությանը խորթ ու անհասկանալի սուբյեկտներ հայտարարում են, որ «գաղափարը իրենցն է և որ իրենք այդ գաղափարը հնչեցրել են 2016 թ. հոկտեմբերին իրենց կազմակերպած ինչ որ միջոցառման ժամանակ։
Սակայն, ինչպես ինձ պարզ դարձավ, դեռևս 2015թ. սեպտեմբերին, Հայկական զարգացման հիմնադրամը, ազատ թեմայով փառատոն կազմակերպելու համար հայտարարված մրցույթում, ստացել է Ծաղկաձորում Հայկական կոնյակի փառատոն կազմակերպելու հայտ-դիմում, ինչը մերժվել է հիմնադրամի կողմից։ Հայտը ներկայացրել է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
Հիմա հարց է առաջանում. ո՞վ է գաղափարի գողը:
Ինչպես ասվում է հայտնի ասույթում «գողն առաջինն է գոռում բռնեք գողին»:
Կից ներկայացնում եմ 2015 թ. ներկայացված հայտը»։