Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հինգ երեխաներից մեկը մայիսի 6-ին մահացել է: Լուրն հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Մահացածը չորս աղջիկներից մեկն է»,- տեղեկացրին ԱՆ-ից:
Մայիսի 3-ի առավոտյան Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Մեծամորցի 23 ամյա կինը հնգյակ էր լույս աշխարհ բերել՝ 4 աղջիկ և 1 տղա: Նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում էր ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։
Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։
Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է: