Կոտայքի մարզում նախատեսվում է միավորել մի քանի դպրոցներ
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում նախատեսվում է միավորել մի քանի դպրոցներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախատեսում է մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում 6 դպրոց միավորելԿոտայքի մարզում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության կրթական  հաստատությունների  օպտիմալացման խնդիրն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում:

«Այդ ցանկում ընդգրկվել են ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը, Հատիսի միջնակարգ դպրոցը, որոնք միացվելու են Փյունիկի միջնակարգ և Արտավազի միջնակարգ դպրոցներին։ Զովաշենի դպրոցում սովորում է 9 աշակերտ, աշխատակիցների թիվը 13-ն է, իսկ մինչև Հատիսի դպրոց հեռավորությունը 6 կմ է»,- ասաց Լոքյանը:

Փյունիկի դպրոցի վերաբերյալ Լոքյանն ասաց, որ այնտեղ սովորում է 40 աշակերտ, այն ունի 20 աշխատակից, իսկ Արտավազի դպրոցից հեռավորությունը 2,5 կմ է:

Նախարարության նպատակն է նորմալ կրթություն ապահովել աշակերտների համար, իսկ տեղափոխության հարցը կլուծվի բարձր մակարդակով։



Նման նյութեր