«Զարմացել էի, որ Զարուհի Փոստանջյանը հայհոյում է ռուսերենով, ոչ թե Արևմտյան Հայաստանի որևէ բարբառով». Պետրոս Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Զարմացել էի, որ Զարուհի Փոստանջյանը հայհոյում է ռուսերենով, ոչ թե Արևմտյան Հայաստանի որևէ բարբառով». Պետրոս Ղազարյան

Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ոչ միայն հաստատեց մամուլի տեղեկատվությունը՝ այն մասով, որ Զարուհի Փոստանջյանն իրեն հայհոյել է, այլև հեգնանքով ավելացրեց. «Ես, ճիշտն ասած, զարմացած էի, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը հայհոյում է ռուսերենով, այլ ոչ թե Արևմտյան Հայաստանի որևէ բարբառով»:

Հիշեցնենք, որ այս Զարուհի Փոստանջյանի կողմից Պետրոսին վիրավորելու միջադեպի մասին տեղեկացրել էր «Հրապարակ» օրաթերթը, մանրամասնելով. «…Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել։ «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան «պուտանկա» է անվանել և առաջարկել է «մաքրել տարածքը»։ Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ հաղորդավարը խախտել էր նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, թեև խոստացել էր, որ զրույցը չի ընթանալու «Ելքի» մասին, բայց հարցերը տարել էր այդ ուղղությամբ, ապա, երբ Փոստանջյանը հիշեցրել էր պայմանավորվածությունն ու փորձել հեռանալ տաղավարից, խնդրել էր մնալ ու շարունակել զրույցը։ Իսկ վերջում եթեր էր հեռարձակել նաեւ այդ հատվածները»:

Պետրոս Ղազարյանը հավելեց, որ օրաթերթի գլխավոր խմբագիրը ստում է՝ նման պայմանավորվածություն չի եղել:

Անդրադառնալով միջադեպին՝ Պետրոսը նշեց, որ ինքը, չգիտես ինչու, զարմացած չէր, մինչդեռ, ընդհանուր ծանոթները՝ ցնցված:

Ի պատասխան հարցի, թե, այնուամենայնիվ, իր հաղորդման հյուրընկալված շա՞տ մարդիկ կան, որ հաղորդման ընթացքում իր տված հարցերից հետո իրենից նեղացել են, հեռուստամեկնաբանն ասաց. «էլի եղել են, բայց առաջին անգամ են հայհոյում»:

«Ամեն դեպքում, ես էլ հարցրեցի՝ մաման ոնց է, պապան, տնեցները»,-ասաց նա:

Պետրոս Ղազարյանը նաև նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե օրերս, այլ վաղուց, և դրա մասին ինքը լռել է՝ նկատի ունենալով, որ Երևանում քաղաքապետի ընտրություններ են, և Զարուհի Փոստանջյանը  քաղաքապետի թեկնածու է:

Իսկ դրա մասին մամուլում լուրը քարոզարշավի նախավերջին օրը տեղեկացնելու մեջ էլ տեսնում է որոշակի քարոզչական հնարք: