«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է
Advertisement 1000 x 90

«Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինուժի գնդակոծության հետևանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանին վիրահատել են: Այս մասին տեղեկացրեց հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

«Օպերատորը Ստեփանակերտի հոսպիտալում է: Նրա վիճակն արդեն լավ է»,- ասաց նա:

Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդը մայիսի 10-ին հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: