Սամարայում կրակ են բացել հայերի վրա. կա զոհ
Advertisement 1000 x 90

Սամարայում կրակ են բացել հայերի վրա. կա զոհ

Մայիսի 7-ին Սամարայի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև: Ինչպես հաղորդում է «Վոլգա նյուս» տեղի պարբերականը,  3 հայեր 1000 ռուբլու պատճառով վիճել են տեղի երիտասարդների հետ: Վիճաբանության հետևանքով վերջիններս կրակ են բացել:

Այս մասին լրատվամիջոցին հայտնել են իրենց աղբյուրները: Տեղեկատվության համաձայն՝ նույն օրը հայ երիտասարդները հիվանդնոց են տեղափոխվել, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել: Վիրավորներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը գիտակցության չգալով մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները հետախուզման մեջ են: