Tesla-ն սկսել է «Արևային տանիքների» պատվերներ ընդունել
Advertisement 1000 x 90

Tesla-ն սկսել է «Արևային տանիքների» պատվերներ ընդունել

Միացյալ Նահանգների Tesla կորպորացիան սկսել է նոր տիպի արևամարտկոցների նախնական պատվերներ ընդունել տների տանիքներին տեղակայելու համար: Իր Twitter-ում այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

Ձեռնարկատերը և Tesla-ի մյուս ներկայացուցիչները նորույթը կոչում են «Արևային տանիք» (Solar Roof): Այն «կարող են պատվիրել գրեթե ցանկացած երկրից: «Կայանքն այս տարի հասանելի կլինի ԱՄՆ-ում և հաջորդ տարվանից արտասահմանում»,- գրել է Մասքը: Կայքում զետեղված՝ երկրների ցանկում, որոնց բնակիչները կարող են պատվիրել նորույթը, Ռուսաստանը և ԱՊՀ-ի մյուս երկրներն առայժմ  չկան:

Ինչպես հետևում է Tesla-ի ներկայացրած նյութերից, խոսքը վերաբերում է այն մարտկոցներին, որոնք մակերեսով գրեթե նույնքան մեծ են, որքան բուն տանիքը: Tesla-ում պնդում են, որ նյութն ամրությամբ համեմատելի է պողպատի հետ:

Ընկերության հայտարարության մեջ նշված է, որ «Արևային տանիքի» մեկ քառակուսի ֆուտը (0,09 քառակուսի մետր) կարժենա 21,85 դոլար»: Գինը կարող է փոխվել կախված պատվածքի տիպից և այլ գործոններից: Tesla-ում նշում են, որ նորույթը թույլ է տալիս զգալի միջոցներ տնտեսել էլեկտրականության վարձի համար: «Արևային տանիքում» կարելի է մոնտաժել ջեռուցիչ տարրեր՝ ձմռանը նստող ձյունը հալեցնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: