Արարատի մարզում մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել ոչխարների հոտի. 75 գլուխ ոչխար սատկել է. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատի մարզում մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել ոչխարների հոտի. 75 գլուխ ոչխար սատկել է. shamshyan.com

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 12-ին, Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։50-ի սահմաններում Մասիսի քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Գերասիմ Խաչատրյանը, վարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող թիվ 4806 բեռնատար գնացքը, Արտաշատ-Մասիս ուղեմասի 592-րդ կմ-ի 6-P կետում՝ Մասիս քաղաքի գինու գործարանի հարևանությամբ, հարվածել է Արմավիրի մարզի Արտաշատ գյուղի բնակիչ՝ 53-ամյա Հերոս Սադխյանին պատկանող ոչխարի հոտին, որի հետևանքով 75 գլուխ ոչխար սատկել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Խաչատրյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի