«Երկիրը երկիր է». Zangi-ի նոր հայկական ստիկերները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երկիրը երկիր է». Zangi-ի նոր հայկական ստիկերները

Համացանցում Zangi թիմը հայտարարություն է տարածել:

Zangi հայկական հավելվածը քիչ առաջ թողարկեց հայկական ստիկերների հերթական շարքը։ Ստիկերների նոր հավաքածուն անվանվել է «Երկիրը երկիր է» և իր մեջ ներառում է 48 առօրյա խոսակցական բառեր, թևավավոր խոսքեր դարձած արտահայտություններ, հաճախ օգտագործվող դարձվածքներ և այլն։

«Մեր ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակումներից մեկում առաջարկեցինք մասնակից դառնալ մեր ստեղծագործական ընթացքին և երբ տեսանք, թե ինչ արագությամբ մեր էջը լցվեց բազմաթիվ հետաքրքիր ու հումորային առաջարկներով, լավագույններն առանձնացրեցինք և ահա տեսնում եք արդյունքը: Կարելի է ասել, որ մեր օտգատերերն իրենք են ձևավավորել այս ստիկերների շարքը, իսկ մեր ստեղծագործական թիմը հաճուքով դրանք կյանքի կոչեց», – մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը:

Այս հոլովակում ցուցադրված է, թե ինչպես օգտատերերը կարող են ավելացնել հայկական ստիկերները:



Նման նյութեր