Արցախի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր
Advertisement 1000 x 90

Արցախի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետեր

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 12-ին և լույս 13-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի հարավային ուղղությամ բ կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (2 արկ):

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: