«Եվրատեսիլում 2017»-ում հետույքը մերկացրած տղամարդուն մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլում 2017»-ում հետույքը մերկացրած տղամարդուն մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում

Ուկրաինայում ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է տղամարդուն, որը երեկ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչում Ջամալայի ելույթի ժամանակ Ավստրալիայի դրոշով բեմ էր բարձրացել և իջեցրել տաբատը:

Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

«Ի պատասխան ապուշի հետ կապված հարցումներին, ով իր հետույքն էր մերկացրել 200 մլն հեռուստադիտողների առաջ: Սեդյուկն Ուկրաինայի քաղաքացի է: Մեր Ջամալայի ելույթի ժամանակ, իր խոսքով, նա որոշել էր իրագործել իր «հոբբին»»,- գրել է Ավակովը՝ հավելելով, որ քանի դեռ դատարանը նրա հետագա ճակատագիրը չի վճռել, «երկրի ամոթը կկարողանա իր «հոբբին» իրագործել ժամանակավոր պահման բանտախցում: Նրա գործողությունը կասեցվել է միջոցառման անվտանգության աշխատակիցների կողմից: Դիմադրել է: Ուկրաինայի օրենքի համաձայն ազատազրկվել է 72 ժամով, մինչև դատարանի որոշումը, որը հիմք ընդունելով խուլիգանություն հոդվածը, նրան կարող է տուգանել կամ ազատազրկել մինչև 5 տարի ժամանակով: Իսկ մինչ այդ… երկրի պատիվը գցող անձը իր հոբին կարող է իրականացնել ժամանակավոր մեկուսարանում: Չնայած այնտեղի բնակինչների առջև ես նրան հետույքը մերկացնել խորհորդ չէի տա ? »:



Նման նյութեր