Այս գործընթացը կարելի է անվանել ընտրություններ պայմանականորեն, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ չի կարելի անվանել ազատ կամարտահայտություն տարբեր հանգամանքերի պատճառով ժողովուրդը չի արտահայտել իր կամքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: «Ո՞ւր ենք գնում: Գնում ենք դեպի լրիվ ամբողջատիրություն: Դա երևում է նաև միջազգային զեկույցներում: Աստիճանաբար մեզ մոտ սահմափակվում են ազատությունները՝ բոլոր տեսակի»:
Առաջիկա 4-5 տարվա ընթացքում Հայաստանում այլևս ընտրություններ չեն լինի: Դա, ըստ քաղաքագետի, ունի դրական և բացասական կողմեր: Դրականն այն է, որ հասարակությունը ավելի քիչ կջզաձգվի: Բացասականն այն է, որ հասարակությունն այլև լծակ չունի իրականացնելու իր սահմանադրական իրավունքը, այն է՝ եկիրը կառավարելը: «Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում ժողովուրդը չէ կառավարում երկիրը, ինչպես գրված է Սահմանադրությունում, այլ 50-100 ընտանիք, որոնց թիվը առաջիկա տարիներին կնվազի»:
Ըստ պարոն Պապյանի՝ մինչև մենք զբաղված էինք այսպես կոչված ընտրություններով, մեր հարևան երկրները պետություն էին կերտում: Այդպես, Վրաստանն ու Չինաստանը համաձայնագիր ստորագրեցին ազատ առևտրի մասին, իսկ դա նշանակում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրանքի 94 տոկոսը Չինաստան ներկրվելիս ազատվելու է մաքսատուրքերից. «Վրաստանն արդեն գինիների առանձին խանութներ ունի Չինաստանում, ջրի ու հանքային ջրի արտահանումն էլ մեծ թիվ կկազմի: Վրաստանը միայն 200 միլիոն դոլարի պնդուկ է արտահանում աշխարհի տարբեր երկրներ, իսկ Չինաստանը դրա պահանջարկն ունի»,- ասաց Արա Պապյանը:
Ադրբեջանն իր հերթին այս ընթացքում 2 կարևոր միջոցառում անցկացրեց. «Մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո միջմշակութային երկխոսության ֆորումն էր, որը ավելի շատ ներկայացված էր որպես իսլամի և քրիստոնեության միջև երկխոսություն: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է դառնալ սուբյեկտ: Ավելին, այդ երկրում շարունակում են ընթանալ իսլամական համերաշխության խաղերը: 54 երկիր է մասնակցում, մասնակիցների թիվն էլ՝ 3000-ից ավելի: Փաստորեն, Ալիևը կրկին օգտագործում է կրոնական գործոնը:
Այս ամենից ելնելով՝ կարող ենք ասել, որ Վրաստանը ձգտում է դեպի Արևմուտք, Ադրբեջանը դեպի իսլամական աշխարհ, Հայաստանն էլ՝ Ռուսաստան»: Չինաստանից դեպի Եվրոպա մետաքսի նոր ճանապարհ ստեղծելու նախաձեռնություն նույնպես հայաստանը դուրս է մնացել. «Ռուսաստանը իր բաժինն է ուզում, կա նաև հարավային ճանապարհը: Բնականաբար մենք չկանք: Օրինակ, Լուկաշենկոն Պեկինում էր, բայց ՀՀ-ն ներկայացված չէր: Մենք հերթական անգամ դուրս ենք մնում քաղաքական և տնտեսական ծրագրից»,- նշեց Արա Պապյանը: