HP-ն ներկայացրել է հիշողության ամենամեծ ծավալով համակարգիչը
Advertisement 1000 x 90

HP-ն ներկայացրել է հիշողության ամենամեծ ծավալով համակարգիչը

Hewlett Packard ընկերությունը ներկայացրել է 160 տերաբայթ ռեկորդային ծավալի հիշողությամբ համակարգչի նախատիպը: Ընկերությունում նշում են, որ խոսքը այն հիշողության մասին է, որը համակցում է օպերատիվ և մշտական հիշողության գծերը, տեղեկացնում է BBC-ին:

Համակարգիչն ստեղծվել է մեծ տվյալներով աշխատելու համար և կարող է միաժամանակ վերլուծել տեղեկատվություն, որի ծավալը համարժեք է 160 մլն գրքի, պատմել են ընկերությունում:

Սարքը, որն ստացել է The Machine («Մեքենա») անվանումը, օգտագործում է գործառնական համակարգ՝ Linux-ի հիմքի վրա: Համակարգչի ստեղծողները հիմնական ուշադրությունը հատկացրել են նրա հիշողությանը, այլ ոչ թե պրոցեսորին, հայտարարել են ընկերությունում: